Արյունահեղությունը պետք է դադարեցվի, և պատերազմը երբեք չպետք է կրկնվի. Զելենսկի

Արյունահեղությունը պետք է դադարեցվի, և պատերազմը երբեք չպետք է կրկնվի։ Ես անհամբեր սպասում եմ այսօրվա բանակցությունների արդյունքներին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:


Իր հերթին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը սկսել է իր աշխատանքները Ժնևում։


Զելենսկին ակնկալում է, որ Ժնևում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի շուրջ բանակցությունները կառուցողական կընթանան: 


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էիքն, որ այսօր Ժնևում ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կմիանան խաղաղ ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին։ Շվեյցարիա է մեկնել նաև Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի աշխատակից Բյորն Զայբերտը, որը ներկայացնելու է ԵՄ պաշտոնական դիրքորոշումը։

Քաղաքականություն