Գերմանիան նախապես գիտեր Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության պլանի մասին. ԶԼՄ
Գերմանիայի իշխանությունները դեռ հոկտեմբերի վերջից տեղեկացված են եղել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար նախատեսված ԱՄՆ-ի նոր խաղաղության ծրագրի մասին՝ ի հեճուկս գերմանացի պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Berliner Zeitung-ի աղբյուրներին, անվտանգության կառույցները, որոնք խորհրդատվություն են տրամադրում կանցլերին և նրա շտաբին, ծրագրի մասին տեղեկություն են ստացել հոկտեմբերի 29-ին։
Պարբերականի տվյալներով՝ գերմանական հատուկ ծառայությունները ծանոթ են եղել նախաձեռնության մանրամասներին, իսկ Ազգային անվտանգության խորհուրդը դրանք քննարկել է նոյեմբերի 11-ին։ Այնուամենայնիվ, Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը նոյեմբերի 19-ին ասել էր, թե ԱՄՆ-ն չի տեղեկացրել պլանի մասին, իսկ կանցլերի գրասենյակի ղեկավար Թորստեն Ֆրայը մի օր անց հայտարարել էր, որ անձամբ տեղյակ չէ այդ նախաձեռնությունից։
Նշվում է, որ ծրագրի մանրամասների արտահոսքից հետո Բեռլինում «իրական խուճապ» է սկսվել։ Bild-ի աղբյուրների տեղեկություններով էլ՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շտապ սկսել է զանգահարել եվրոպացի գործընկերներին, իսկ կառավարությունը խորապես անհանգստացած է պլանի հնարավոր հետևանքներից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է 28 կետից կազմված խաղաղության ծրագիր, որի նպատակն է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը։ Փաստաթուղթը ներառում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չմիանալու պայման, նոր սահմանների ձևավորում, բուֆերային գոտու ստեղծում, Ուկրաինայի ԶՈւ հնարավորությունների սահմանափակում և այլն:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է շանտաժի մեջ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանը օգտագործում է սեւծովյան առեւտրային ուղիները որպես շան...
«Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ». նախագահը՝ Սյունիքի մարզում
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան...
Չավուշօղլուն սպառնում է նոր քայլեր ձեռնարկել Նեմեսիսի հուշակոթողը չհեռացնելու դեպքում
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 23-ին Անթալիայի Մուրադփաշա շրջանում գտնվող հյուրանոցում հանդիպել է...
Շուրջ 300,000 ադրբեջանցի վերադարձի համար դիմել է ՀՀ ղեկավարությանը. Ալիև
Շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմա...