«Հերթական պայթած թարախակույտը». Զախարովան՝ Ուկրաինայի կոռուպցիոն սկանդալի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչուհի Մարիա Զախարովան, արձագանքելով Ուկրաինայում վերջին կոռուպցիոն բացահայտումներին, դրանք որակել է որպես երկրի ներսում շարունակական խնդիրների հերթական դրսևորում։ Միևնույն ժամանակ ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովան անհանգստացած է Կիևում կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ բացահայտումներով, իսկ որոշ մեկնաբաններ պնդում են, թե ԵՄ-ն նույնիսկ խոչընդոտում է քննությանը։
Զախարովան՝ Ուկրաինայում կոռուպցիայի մասին լուրերը «հերթական պայթած թարախակույտ» է անվանել:
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նոյեմբերի իրականացրել է լայնածավալ հատուկ գործողություններ էներգետիկայի ոլորտում՝ հրապարակելով մեծ քանակությամբ գումարներով պայուսակների լուսանկարներ և կոռուպցիոն գործի մասնակցիներ լինելու ենթադրությամբ աուդիոձայնագրությունների հատվածներ։ Խուզարկություններ են անցկացվել նախկին էներգետիկայի և արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի, «Էներգոատոմի» և նախագահ Վլադիմիր Զելենսկու մտերիմ Թիմուր Մինդիչի տանը։
Հավելենք՝ բյուրոն մեղադրանք է ներկայացրել հանցավոր խմբավորման վեց անդամների, այդ թվում՝ Մինդիչին։ Գործով անցնում է նաև նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշովը։ Գալուշչենկոն հեռացվել է պաշտոնից, իսկ Ռադան պետք է հաստատի նրա և էներգետիկայի նախարար Սվիտլանա Գրինչուկի պաշտոնանկությունները։ Նշենք նաև, որ Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Մինդիչի և նրա ֆինանսիստ Ալեքսանդր Ցուկերմանի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Դաղստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերն արվում են Ուկրաինայից». տարածաշրջանի ղեկավար
Դաղստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու փորձեր են արվում դրսից, այդ թվում՝ ուկրաինամետ Telegram ալիքներով...
Եվրախորհրդարանը Հոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն
Եվրախորհրդարանը 1932-1933 թվականների Հոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Հինգշաբթի օրը համապ...
Մինսկի խմբի համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը. Լավրով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը, ա...
«Ժամանակ». Տիգրան Ուրիխանյանը չի ներկայանում ԱԺ, բայց ակտիվորեն մասնակցում է գործուղումներին
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մաս...