Եվրախորհրդարանը Հոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն
Եվրախորհրդարանը 1932-1933 թվականների Հոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Հինգշաբթի օրը համապատասխան բանաձեւին կողմ է քվեարկել 506, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 17 պատգամավոր։
«Եվրախորհրդարանը 1932-1933 թվականներին Ուկրաինայում խորհրդային ռեժիմի կազմակերպած սովը, որը հայտնի է որպես Հոլոդոմոր, ճանաչում է որպես ցեղասպանություն: Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են միլիոնավոր ուկրաինացիների մահվան պատճառ դարձած այս գործողությունները և կոչ են անում բոլոր երկրներին ու կազմակերպություններին, որոնք դեռ դա չեն արել, հետևել իրենց օրինակին և դա ճանաչել որպես ցեղասպանություն։
Եվրախորհրդարանը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել «որպես Խորհրդային Միության գլխավոր իրավահաջորդ՝ ներողություն խնդրել հանցագործությունների համար»։
«Բանաձևը մեղադրում է Ռուսաստանի ներկայիս ռեժիմին Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման մեջ՝ ձգտելով վերացնել Ուկրաինան որպես ազգային պետություն և ոչնչացնել նրա ժողովրդի ինքնությունն ու մշակույթը։ Նա նաև դատապարտում է այն փաստը, որ շարունակվող պատերազմը հանգեցրել է համաշխարհային պարենային ճգնաժամի, քանի որ Ռուսաստանը ոչնչացնում և թալանում է Ուկրաինայի ամբարները և շարունակում դժվարացնել Ուկրաինայի հացահատիկի արտահանումը աշխարհի ամենաաղքատ երկրներ»,-նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Գերմանիան և Չեխիան Հոլոդոմորը ճանաչել էին որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։
Նմանատիպ հոդվածներ
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...