«Դաղստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերն արվում են Ուկրաինայից». տարածաշրջանի ղեկավար
Դաղստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու փորձեր են արվում դրսից, այդ թվում՝ ուկրաինամետ Telegram ալիքներով, լրագրողներին ասել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։
«Դաղստանում իրավիճակն ապակայունացնելու փորձեր, այդ թվում՝ կիրառելով արգելված մեթոդներ՝ կապված էթնիկ ատելության և միջկրոնական խնդիրների բորբոքման հետ, իրականացվում են մեր թշնամիների՝ մեր երկրի հակառակորդների կողմից»,- ասել է նա։
Մելիքովի խոսքով՝ Telegram ալիքներից մեկը, որը հրապարակում է շրջանի բնակիչներին հանրահավաքների գնալու կոչեր, վերահսկվում է դրսից։
«Այսօր մենք ստացել ենք բացարձակ հավաստի տեղեկատվություն, որ «Դաղստանի առավոտ» ալիքը կառավարվում և կարգավորվում է Ուկրաինայի տարածքից՝ դավաճանների, բանդերականների կողմից», - հավելել է հանրապետության ղեկավարը։
Նա նաեւ հավելել է, որ Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով երկու ոստիկան է վիրավորվել։
«Հստակորեն հայտնի է, որ երկու ոստիկան է վիրավորվել, նրանք վիրավորվել են օդանավակայանի արգելված տարածքները փակելիս»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Ես սխալ էի». Նեթանյահուն ներողություն է խնդրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել X սոցիալական ցանցում իր գրառման համար, որ մինչ պաղեստինա-իս...
«Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի». նախկին գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից...
Զախարովան անդրադարձել է Փաշինյանի` ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ՀԱՊԿ-ի մասին հնչեցր...
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ». Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է Հյուսիս-Հարավ միջանցքի մասին, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան հաղորդակցությ...