Տիգրան Ավինյանը հանձնարարել է հրապարակել կառուցապատողների ցանկը․ մանրամասներ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ներկայացնել այն կառուցապատողների ցանկը, որոնց վերաբերյալ փոշեկլանիչ ցանցերի բացակայության մասին ամենաշատ արձանագրություններն են կազմվել:
«Մենք երևանցիներին պարբերաբար պետք է տեղեկացնենք կառուցապատողների պարտաճանաչության մասով, կարծում եմ՝ պարբերաբար կհնչեցնենք այն կառուցապատողների անունները, որ չարամտորեն խուսափում են ցանցերի տեղադրումից: Եվ ես վստահ եմ, որ դրանից հետո իրենք շատ երկար կսկսեն մտածել»,- ասել է քաղաքապետը:
Ըստ Ավինյանի՝ այդ կառուցապատողների անունները պետք է հրապարակվեն. «Անհատապես մենք բոլորի անունները պետք է բարձրաձայնենք, որ մարդիկ իմանան՝ ումից են տուն գնում և ինչ պատասխանատվություն ունեն քաղաքի նկատմամբ: Խնդրում եմ՝ ամբողջական ցանկը այս շաբաթ ներկայացնենք, հաջորդ շաբաթ արդեն բարձրաձայնելու ենք»,- նշել է Տիգրան Ավինյանը:





























