Օրը բարի չէր ռուսաստանցի բիզնեսմենի, Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի և Կտրիճ Ներսիսյանի համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակին:


«Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին փայլուն հաղթանակի կապակցությամբ:


Օրը բարի չէր իրենց լրագրող կոչող վարձկանների, ռուսաստանցի բիզնեսմենի, Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի և Կտրիճ Ներսիսյանի համար, քանի որ Վաղարշապատը պաշտպանեց ժողովրդավարությունը, անկախությունն ու խաղաղությունը:


2026-ին նույնը պիտի անենք ամբողջ Հայաստանում»,- գրել է Ռուբինյանը:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից:


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե:


Նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:

Քաղաքականություն