Մեր հավաքականի մակարդակը +/- սա է. սպորտային մեկնաբանը՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի մասին
10 րոպե է` գրում-ջնջում եմ....Չգիտեմ` ինչ էմոցիաներ եմ ապրում հիմա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը:
«Բայց հիմա պետք է ընդունենք` մեր հավաքականի մակարդակը +/- սա է: Ուժեղների, իսկապես ուժեղների հետ ոտք գցել կարող ենք մի քանի րոպե: Գրել եմ ու էլի կգրեմ` մենք խաղում ենք այնքան, որքան մեզ թույլ է տալիս մրցակիցը: Սա նույնիսկ երկրորդ համարով խաղ էլ չէ, երկրորդ համարով գոնե հակագրոհում են:
ՀՊԼ տղերքի՞ց ինչ եք ուզում: Մարդիկ իրենց մակարդակով խաղաղային, ինչքան կարողացան` նվիրվեցին: Աղասարյանն էլ, Փիլոյանն էլ, Հենրին էլ: Ի՜նչ ունեին` տվեցին:
Խեղճ Սերոբյան Արթուր, որ հեսա կսկսեն գրել` «տենց պաս չտար` ոչ-ոքի էինք հիմա խաղացել» (от создателей «եթե Բարսեղյանը կարմիր չստանար, կկրեինք»)
Հիմա տեսնենք մեր փառահեղ հֆֆ-ն ինչ կասի սույն պարտության մասին:
Հիշում եք չէ՞ Սաքարթվելոյից կրած պարտությունից հետո ինչ էր խոսք տվել Արմեն 1-ը, իսկ մեր ավագը ու հավաքված լրագրողները գլխով էին անում:
Դե ձեզ տեսնեմ, ընկերներ: Եթե ունեք մի գրամ հիշողություն, եթե ձեր նպատակը հայկական ֆուտբոլի զարգացումն է, պատասխանատվության հրավիրեք Արմեն 1-ին, Արմեն 2-րդին և պահանջեք նրանց հրաժարականը»,- գրել է Ռոբերտ Գասպարյանը:
Հիշեցնենք՝ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց Պորտուգալիայի օգտին՝ 9-1 հաշվով։





























