ԿԸՀ-ն որոշել է 3 դիտորդական առաքելության չզրկել հավատարմագրումից. նիստը 10 ժամ է տևել. Իոաննիսյան
ԿԸՀ-ն երկարատև՝ 10 ժամ տևած նիստում քննարկել է«Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունների դիմումներով բարձրացված հարցը՝ «Հայաքվե»-ի, «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի դիտորդական առաքելություններին կողմնակալության հիմքով հավատարմագրումից զրկելու հարցը։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Արդյունքում հանձնաժողովը, արձանագրելով, որ նշված առաքելությունները խնդրահարույց արարքներ են արել, այնուամենայնիվ, ֆորմալ, չարձանագրեց Ընտրական օրենսգրքով սահմանված անկողմնակալության պահանջի խախտումը և չզրկեց այդ կազմակերպություններին դիտորդության իրավունքից։
«Հայաքվե» առաքելությունը համաձայնեց, որ այն դիտորդները, ովքեր արել են վիճելի հայտարարություններ, չեն մեկնի ընտրական տեղամասեր։
ԿԸՀ-ի որոշ մոտեցումներ մեզ համար խնդրահարույց են, բայց այս հարցերը կքննարկենք ընտրություններից հետ (այդ թվում` օրենսդրության հստակեվման մասով)։
Սա, թերևս, ԿԸՀ պատմության մեջ ամենաերկար նիստն էր` 10 ժամ և 20 րոպե»,- ասված է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Չեմ կարծում, թե ադրբեջանական կողմի շահերից է բխում այս որոշումը չկատարելը․ Եղիշե Կիրակոսյան
. Դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով առանցքային կարևորություն ունի, որովհետև դատարանի որոշումներն իրավաբանորեն պար...
Ադրբեջանցիներին զանգվածաբար արգելում են մուտք գործել Դուբայ
Վերջին օրերին Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ բախվել են աննախադեպ երևույթի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատո...
Երևանում գրեթե մեկ ամիս փողոց է փակ լինելու
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ղարիբջանյան փողոցը ժամանակավորապես փակ է լինելու։ Այս մասին հայտնում են Երևանի քաղա...
Առանց մեկնաբանության․ Արայիկ Հարությունյանը Երեւանում հանդիպել է Փաշինյանին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը չի հերքում, որ Արցախի նախագահ Հարությունյանը Երևա...