Ադրբեջանցիներին զանգվածաբար արգելում են մուտք գործել Դուբայ
Վերջին օրերին Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ բախվել են աննախադեպ երևույթի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը, հղում անելով իրենց երկրի արտաքին գործերի նախարարությանը և միգրացիոն ծառայությանը, հրաժարվում է ադրբեջանցիներին մուտքի վիզա տրամադրել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ավելին, Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ հանկարծակի հայտնվել են ԱՄԷ միգրացիոն ծառայության «սև ցուցակում»՝ ցմահ արգելք ստանալով Էմիրությունների տարածք մուտք գործելու համար։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` նախորդ գիշեր Դուբայի օդանավակայանում բերման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացի, գործարար Հայամ Իլհամ օղլու Սաֆարլին։ Ձերբակալությունից մի քանի րոպե առաջ Սաֆարլին հասցրել է Instagram-ի իր էջում գրառում թողնել. «Ինչո՞ւ են Ադրբեջանի քաղաքացիներին արտաքսում Դուբայից. Ի՞նչ է կատարվում»։
Նշվում է, որ Սաֆարլին ձերբակալվել է առանց պատճառի, իսկ նրա աշխատանքային վիզան չեղյալ է հայտարարվել։ Ըստ տեղեկությունների՝ նմանատիպ միջոցներ են ձեռնարկվում ԱՄԷ-ում աշխատող Ադրբեջանի այլ քաղաքացիների նկատմամբ։
ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանատանը Azeri Daily-ին հայտնել են, որ այդ երկրի դիվանագիտական առաքելությունը համապատասխան նոտա է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությանը՝ Սաֆարլիի գործով տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Ադրբեջանում բազմաթիվ տուրիստական ընկերությունների ղեկավարներ մտահոգությամբ են հետևում ներկա իրավիճակին՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերություններում առաջին անգամ են բախվում նման վիզային ճգնաժամի։
«Սովորաբար դեսպանատունը վիզաները տալիս է մի քանի ժամվա ընթացքում։ Եվ հիմա մեր քաղաքացիների բոլոր անունները ներառվել են «սեւ ցուցակում»։ Մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում», - ասել է ադրբեջանական զբոսաշրջության ոլորտի ղեկավարներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
3 հոգո՞վ են վերանորոգելու. օգտատերերը` 9 ամսում Հաղթանակի կամրջի մայթերն ու առաջին գոտիները վերանորոգելու որոշման մասին
Երևանի քաղաքապետարանն այսօր հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է Երևանի ամենաբանուկ հատվածում իրականացվելիք հերթա...
Սպիտակում ձյուն է, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտն...
Ինձ կբացատրե՞ք՝ այդ «կուռաժիտ» լինելը. երիտասարդ կին է մահացել՝ 31 շաբաթական հղիությամբ. Սոնա Մնացականյանի հայր
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի եղբայրը պնդում է, թե...
Ադրբեջանը կրկին արգելափայել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Արցախի...