Չեմ կարծում, թե ադրբեջանական կողմի շահերից է բխում այս որոշումը չկատարելը․ Եղիշե Կիրակոսյան
. Դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով առանցքային կարևորություն ունի, որովհետև դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են: «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում այս մասին ասել է միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշմանը։
Կիրակոսյանի խոսքով` դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից։
«Դատարանի նախագահը, երբ ընթերցում էր որոշումը, շեշտեց, որ այն առաջացնում է իրավաբանական պարտավորություն։ Փաստացի ստացվում է, որ բացի եռակողմ պարտավորությունից, Ադրբեջանն ունի ևս մեկ իրավաբանական պարտավորություն` ապահովել Լաչինի միջանցքով, բեռների, անձանց անվտանգ տեղափոխումը երկու ուղղությամբ: Սա առանցքային կարևոր զարգացում է թե՛ անվտանգային, թե՛ իրավական առումով»,–ասել է Կիրակոսյանը։
Նրա խոսքով` որոշումը պետք է քաղաքական առումով օգտագործվի հայկական կողմից հնարավոր բոլոր հարթակներում։
Հարցին՝ եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, ապա ի՞նչ կարող է հետևել դրան` Կիրակոսյանը պատասխանեց, որ դա նախ լավ արձագանք չի ունենա միջազգային հանրության կողմից.«Ադրբեջանի կողմից նման որոշումների չկատարումն առաջացնելու է առնվազն երկրի հեղինակության խնդիր, նաև լուրջ բարդություններ։ Հայկական կողմն էլ պետք է ամեն ինչ անի՝ ադրբեջանական կողմին և միջազգային հանրությանն անընդհատ հիշեցնելու այս նոր պարտավորության մասին և, այդ դեպքում, չեմ կարծում, թե ադրբեջանական կողմի շահերից է բխում այս որոշումը չկատարելը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի իշխանությունը սատարում է Լաչինի միջանցքն արգելափակած «ակտիվիստներին». Human Rights Watch
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակմամբ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը...
«Սուրմալուի» տնօրենը ձերբակալվել է․ Դատախազություն
«Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Ի.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ձնաբքի պատճառով ավելի քան 90 մարդ մնացել է ճանապարհներին․ փրկարարներն արգելափակումից հանել են մոտ 50 ավտոմեքենա, այդ թվում՝ 3 շտապօգնության
Փետրվարի 21-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղ տանո...
3 հոգո՞վ են վերանորոգելու. օգտատերերը` 9 ամսում Հաղթանակի կամրջի մայթերն ու առաջին գոտիները վերանորոգելու որոշման մասին
Երևանի քաղաքապետարանն այսօր հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է Երևանի ամենաբանուկ հատվածում իրականացվելիք հերթա...