Եվրամիությունը ռուսական գազին փոխարինող է գտել
Եվրոպական հանձնաժողովն աջակցել է Հունաստանի և ամերիկյան ExxonMobil ընկերության միջև կնքված համաձայնագրին՝ Հոնիական ծովի ափամերձ հատվածում գազի հետախուզման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ, որպեսզի վերջնականապես հրաժարվի ռուսական գազից։ Այս մասին հաղորդում է Euroavtive-ը։
Հունաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ փորձնական հորատումը պետք է ավարտվի մինչև 2027 թվականի սկիզբը, և եթե գազի պաշարները շահութաբեր լինեն, արտադրությունը կսկսվի 2030 թվականին և կշարունակվի մինչև առնվազն 2040 թվականը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵՄ Խորհուրդը հաստատել է Ռուսաստանից գազի ներմուծման փուլային դադարեցումը, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից: Բացի այդ, ԵՄ կառավարությունները նախատեսում են դադարեցնել ռուսական նավթի գնումները 2028 թվականից սկսած, սակայն այս որոշումը դեռ պետք է համաձայնեցվի Եվրախորհրդարանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հովհաննավանք վանական համալիրում լարված իրավիճակ է
Օհանավան գյուղի Հովհաննավանք վանական համալիրում լարված իրավիճակ է։ Տեր Արամ քահանա Ասատրյանը երեկ ոստիկանություն է կանչե...
Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է Կոմանդոսին շնորհել Հայաստանի ազգային հերոսի կոչում
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետին առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեց...
Չի կարող լինել խաղաղություն, եթե ադրբեջանական զորքերը մեր տարածքում են. Արմեն Խաչատրյան
Նախ Ադրբեջանը պետք է ընդունի խաղաղության պայմանագրի հիմնարար դրույթները, սկզբունքները, որից հետո կիրականացվեն սահմանազատ...
Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Ընտրություններին ում միջև պայքար կընթանա. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Արցախում նախընտրական աժիոտաժը սկսված է։...