Հովհաննավանք վանական համալիրում լարված իրավիճակ է
Օհանավան գյուղի Հովհաննավանք վանական համալիրում լարված իրավիճակ է։ Տեր Արամ քահանա Ասատրյանը երեկ ոստիկանություն է կանչել եւ համայնքի բնակիչներին հավաքել է եկեղեցու տարածքում։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը:
Այս մեթոդով Տեր Արամը փորձել է խոչընդոտել Հովհաննավանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Մանուկ Զեյնալյանի ծառայությանը։ Տեսնելով, որ իրավիճակը կարող է սրվել, Տեր Մանուկը հեռացել է եկեղեցուց, եւ այլեւս չի վերադարձել ծառայության վայր։
Վաղ առավոտից մինչեւ 16։00-ն Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում ոչ մի հոգեւորական չի ներկայացել ծառայության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին եկեղեցու հարեւանությամբ բնակվող գյուղացիները։
Ըստ լրատվամիջոցի, այսօր 16։00-ին Հովհաննավանքում մկրտության արարողություն էր նշանակված, որը սկսվեց մի փոքր ուշացումով պատճառն, ըստ լուրերի, այն է, որ երեկվա միջադեպով պայմանավորված Տեր Արամը հրավիրվել էր քննչական կոմիտե։
Auroranews-ին Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ դեպքի հետ կապված մեկնաբանություն չունեն։
ՆԳՆ -ից էլ Auroranews-ին փոխանցեցին, որ Օշականում է միջոցառում եղել եւ ոստիկանները պահպանել են հասարակական կարգը: Այլ մանրամասներ չեն ներկայացվել:
Նմանատիպ հոդվածներ
«Ես միշտ անկեղծորեն հիացել եմ նրա իմաստությամբ» Պուտինը՝ Բեռլուսկոնիի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային՝ երկրի նախկին վարչապետ,...
Ինչու՞ է Քոչարյանը դահլիճ մտնում փակ մուքտից
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրա...
ՀՀ ԱԳՆ-ը՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ Շուշի չայցելելու մասին
Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշու...
Մաքսիմալ արագ պետք է ընդունվի` անկախ նրանից՝ մեկը կարծիք տալիս է, թե ոչ. Ավինյան
Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր է և էական փոփոխություններ է բերելու։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տ...