Հասարակություն
Գիտնականները Մարսում գտել են ապաստարաններ
Չինացի գիտնականները հայտարարել են, որ Մարսի վրա հայտնաբերել են քարանձավների նոր տեսակ, որոնք կարող էին ծառայել նախնադարյան կյանքի համար որպես պոտենցիալ ապաստարան։ Շենժենի համալսարանի հետազոտական թիմը Մարսի Հեբրուս հովտում հայտնաբերել է ջրով ձևավորված կարստային խոռոչների ութ օբյեկտ։
Հետազոտողները կարծում են, որ այս խոռոչները ձևավորվել են ոչ թե վուլկանիզմի կամ տեկտոնիկ գործընթացների, այլ հենց հալված կամ հոսող ջրի ազդեցությամբ։ Մասնագետներն ուսումնասիրել են 3D մոդելներ, որոնք ցույց են տվել՝ այս մուտքերի կառուցվածքը և ձևավորումը համապատասխանում են գերհագեցած ջրային հոսքերի ազդեցության հետևանքներին։
Գիտնականները նշում են, որ նման քարանձավները կարող են պաշտպանել միկրոօրգանիզմները ճառագայթումից և խիստ կլիմայական պայմաններից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ նախագահը հայ հասարակայնության ներկայացուցիչների հետ քննարկել երկրում տիրող իրավիճակը
WRed
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանը Սիրիային ուղարկել է ավելի քան 30 տոննա օգնություն․ Փամբուխչյան
Մանկական քաղցկեղի քանի նոր դեպք է տարեկան ախտորոշվում ՀՀ-ում
Edita
Արարատ Միրզոյանն ԱԺ մի շարք աշխատողներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
WRed
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Փաշինյանի մասնակցությամբ Երևան-Գյումրի ավտոերթից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագությունը գերազանցելու համար արագաչափը նկարեց Փաշինյանի մեքենան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5