Իրականացնելու եմ վերահսկողական, ստուգողական և այլ գործառույթներ. Ռոմանոս Պետրոսյան

Այսօր ՀԾԿՀ-ում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ինքը ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները, իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնելու է վերահսկողական, ստուգողական և այլ գործառույթներ:


«Մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ ՀԷՑ-ում տիրող իրավիճակը, թաքցվելով և՛ ՀԾԿՀ-ից, և՛ իրավասու վերահսկողական և տեսչական լիազորություններով օժտված պետական այլ մարմիններից, բերել հանգեցրել է այն ճգնաժամային իրավիճակին, որ ՀԾԿՀ նախագահը ստիպված էր ՀԷՑ-ի նկատմամբ վարույթ հարուցել և կանխարգելիչ միջոցառում իրականացնել»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը:


Նա նաև հավելել է, որ օրեր առաջ իր արած կանխատեսումը, թե ՀԷՑ-ը ենթադրաբար կզրկվի լիցենզիայից, պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված ստուգումների արդյունք էր, որին ինքը տիրապետում է։

Քաղաքականություն

Պատահարներ