ՈՒՂԻՂ. ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու հարցը
Ազգային ժողովն իր արտահերթ նիստում քննարկում է ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 30 օրով երկարաձգելու և ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը:
Քիչ առաջ կառավարությունն իր արտահերթ նիստում որոշում կայացրեց 30 օրով երկարաձգել արտակարգ դրության գործողության ժամկետը, որը կտեւի մինչեւ մայիսի 14-ը, ժամը 17.00-ն:
Նշենք, որ կառավարության համապատասխան մեջ որոշ փոփոխություններ են կատարվել. մասնավորապես, ուժը կորցրած է ճանաչվում կառավարության որոշման 7-րդ գլուխը, որը վերաբերում էր լրատվամիջոցներին:
Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:
Այս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի Ռուսաստանից վերադառնում է հայրենիք
Հայաստանի Հանրապետության 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք։Այս մասին հայտնում է Ռուսաստանում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է։ Նա ցուցադրել է, թե ինչպես է կառուցվում ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարոն Միքայելյան դուք զանգահարում եք ինձ և խանգարում. զվարճալի դեպք ԱԺ-ում
Պարոն Միքայելյան, դուք զանգահարում եք ինձ և խանգարում: ԱԺ-ում իր ելույթի ժամանակ դիմելով Սասուն Միքայելյանին ասաց ԲՀԿ խմ...