ԱՄՆ նախագահը կկարողանա հանդիպել Պուտինի հետ միայն մեկ պայմանով. մանրամասներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի ղեկավարների հնարավոր նոր հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե այն իրական շանս ունենա օգնելու դադարեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը։


Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է մասնակցել նոր գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահի հետ, սակայն միայն այն դեպքում, եթե հանդիպումը կարող է բերել զգալի առաջընթաց։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել, որ նման մակարդակի բանակցությունները պետք է ունենան կոնկրետ նպատակ և ակնկալվող արդյունք։


«Երկու կողմերն էլ հասկանում են, որ մեր նախագահների հաջորդ հանդիպումը պետք է բերի իրական արդյունքի։ Մենք պետք է վստահ լինենք, որ դրական բան ստանալու իրական հնարավորություն կա»,- նշել է նա։


Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում անցկացնել հանդիպումներ «միայն հանդիպման համար»․ ըստ նրա՝ նման ֆորմատը իմաստ չունի, եթե այն չի կարող նպաստել խաղաղության գործընթացին։

Քաղաքականություն

Պատահարներ