Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին
2025 թվականի հոկտեմբերին Հայաստան է այցելել 212 891 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 203 810, այսինքն՝ այս տարի մեր երկիր է այցելել 9081-ով ավելի մարդ։
«2025 թ․ հունվար–հոկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%)»,– ասված է հաղորդագրության մեջ։
Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է նաև, որ այս տարվա հոկտեմբերին առավել ակտիվ են եղել 35–44 տարիքային խմբի այցելուները։
Ընդհանուր առմամբ, 2025 թ. հունվար–հոկտեմբերին Հայաստան է այցելել 1 947 138 զբոսաշրջիկ, ինչը 22 083–ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից (2024 թ. 9 ամսվա տվյալներով՝ Հայաստան էր այցելել 1 925 055 զբոսաշրջիկ)։
Հիշեցնենք՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը ավելի վաղ հայտնել էր, որ 2025 թվականին կանխատեսվում է զբոսաշրջիկների թվի ավելի քան 10% աճ՝ 2024 թվականի համեմատ։





























