Հայր Ռուբեն վարդապետին հարցաքննության են կանչել ՔԿ. մանրամասներ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղյակ չէ, թե ինչու է ՀՀ քննչական կոմիտեն իրեն այսօր հրավիրել հարցաքննության։ Այդ մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ մինչ ՔԿ շենք մուտք գործելը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայր աթոռից և Արագածոտնի թեմից ավելի քան ութ հոգևորական կանչվել են ՔԿ՝ Նաթան սրբազանին վերագրվող ձայնագրության գործով։ Այս պահին նրանք հարցաքննվում են վկայի կարգավիճակով։


Հայր Ռուբենը նշեց, որ ձայնագրության մեջ իր անունը չի հնչել և ինքն որևէ քահանայի չի հորդորել մասնակցել ընդդիմության ցույցերին։


«Նաթան սրբազանի հետ անմիջական չեմ աշխատում։ 15 տարի ծառայել եմ ՔԿՀ-ներում՝ որպես հոգևոր ծառայության պատասխանատու։ Մեր բաժինը մշակում է միայն եկեղեցու դիրքորոշման հետ կապված հարցերը, այլ գործառույթ չունենք»,– ընդգծեց նա։


Հայր Ռուբենի փաստաբան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ հարցաքննության պատճառը Նաթան սրբազանին վերագրվող ձայնագրության փաստերի ստուգման շրջանակում իրականացվող վարույթն է։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել:

Քաղաքականություն

Պատահարներ