Քաղաքականություն
Խանդանյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Բաքուն խաղաղության պայմանագրի մասով անընդունելի նախապայման է առաջ քաշում, բայց փակուղային իրավիճակ չէ։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Այս պահին չեմ կարող ասել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ օր կա։ Տեքստը պատրաստ է, դրա շուրջ այլևս բանակցություններ չեն ընթանում։ Մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ ստորագրենք այն։ Ադրբեջանը նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի ու լեգիտիմ նախապայման չէ»,- նշեց Խանդանյանը։
Նրա կարծիքով՝ դիվանագիտական ջանք ներդնելով ու բանակցելով հնարավոր կլինի արդյունքի հասնել։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանի հայտարարություններից հետո Ֆինլանդիան անմիջապես կապ է հաստատել Թուրքիայի հետ
Որն է Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցման պատճառը
WRed
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 2 տարի 7 ամիս ազատազրկման
«Մի՞թե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120․000 մարդու կյանքը». Արթուր Խաչատրյան
Mariam Z.