Կառավարությունը նախատեսում է բարձրացնել մետաղական ապրանքների պետական տուրքը

ՀՀ կառավարությունը մշակում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն, որը նպատակ ունի խթանել երկրի ծանր արդյունաբերությունը և պաշտպանել տեղական մետաղամշակող արտադրողներին։


«Նախագծով նախատեսվում է մեկ տոննայի համար պետական տուրքը բարձրացնել 29 հազար դրամի փոխարեն՝ դարձնել 55 հազար դրամ». այս մասին ԱԺ-ում հայտատարեց ՔՊ խմբակացութայն պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:


Այս փոփոխությունը կոչված է հավասարակշռելու ներմուծվող և տեղում արտադրվող մետաղական արտադրանքի գները՝ նվազեցնելով էժան ներմուծումների բացասական ազդեցությունը տեղական շուկայում։


Կառավարությունը վերջին տարիներին նաև արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արտահանումը՝ խթանելով դրանց տեղական վերամշակումը և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի զարգացումը։


Քաղաքականություն