Այս տարի գլխավոր տոնածառը կլինի նոր լույսերով ու ճյուղերով. աշխատանքների համար հատկացվել է 600 մլն դրամ
Երևանի փողոցներում արդեն մեկնարկել են ամանորյա ձևավորումների աշխատանքները։ Ինչպես նշեց Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը Aysor.am-ի հետ զրույցում, այս տարի մայրաքաղաքը պատրաստվում է տոնական օրերին նոր շեշտադրումներով և արդիականացված լուսավորությամբ։ Նրա խոսքով՝ ձևավորումների իրականացման համար անցկացվել է մրցույթ՝ նախաորակավորման ընթացակարգով, որի արդյունքներն արդեն ամփոփվել են։
«Մրցույթը ավարտվել է, ունենք հաղթող կազմակերպություններ, և այժմ պայմանագրերի կնքման փուլում ենք։ Աշխատանքները հիմնականում կենտրոնացած են լինելու Կենտրոն վարչական շրջանում», — նշել է Առաքելյանը։
Այս տարվա ամանորյա ձևավորումների բյուջեն մնացել է անցյալ տարվա մակարդակի վրա՝ 600 միլիոն դրամ։ Այդ միջոցներով նախատեսվում է զարդարել քաղաքի մի շարք տարածքներ՝ Հաղթանակի կամուրջ, Թումանյան և Աբովյան փողոցներ, Սարյանի և Կոնսերվատորիայի պուրակներ, Հյուսիսային պողոտա և Հանրապետության հրապարակ։
Ինչ վերաբերում է մայր տոնածառին՝ այն այս տարի կունենա նոր տեսք․ նոր լույսեր, նոր ճյուղեր ու նոր գագաթ:
Քաղաքապետարանի տվյալներով՝ նոր ոճի տոնածառեր կտեղադրվեն նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Տոնածառերի տեղադրումը կիրականացնի Երևանի համապատասխան ՀՈԱԿ-ը, իսկ լույսերի ու ձևավորման աշխատանքները՝ վարչական շրջանների աշխատակազմերը։
Նմանատիպ հոդվածներ
«Օրիոն»-ի ներսից՝ տիեզերքից դեպի Երկիր․ NASA-ն հրապարակել է «Արտեմիս-2»-ի տպավորիչ կադրերը
NASA-ն հրապարակել է «Արտեմիս-2» առաքելության լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք նկարահանվել են անմիջապես «Օրիոն» տիեզե...
Թումանյան փողոցում աշնանային էտ է
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընթանում են աշնանային էտի աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա մ...
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանում գործող բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուս...
Մառախուղ և կարկուտ.եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ը՝ նաև կարկուտ։ Տ...