«Օրիոն»-ի ներսից՝ տիեզերքից դեպի Երկիր․ NASA-ն հրապարակել է «Արտեմիս-2»-ի տպավորիչ կադրերը
NASA-ն հրապարակել է «Արտեմիս-2» առաքելության լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք նկարահանվել են անմիջապես «Օրիոն» տիեզերանավի ներսից։
Առաքելությունը մեկնարկել է 2026թ․ ապրիլի սկզբին և հանդիսանում է առաջին մարդատար թռիչքը դեպի Լուսին ավելի քան 50 տարվա ընթացքում՝ «Ապոլոն»-ից հետո։ Այն տևելու է մոտ 10 օր, որի ընթացքում «Օրիոն»-ը կշրջանցի Լուսինը և կվերադառնա Երկիր։
Տիեզերագնացների հրապարակած լուսանկարներում երևում է Երկիրը ամբողջությամբ՝ բևեռներից մինչև մայրցամաքներ, նաև հյուսիսային լույսերը։ Այդ կադրերը նկարահանվել են այն պահին, երբ տիեզերանավը արդեն դուրս է եկել Երկրի ուղեծրից և շարժվել է դեպի Լուսին։
Միաժամանակ NASA-ն կազմակերպել է նաև ուղիղ հեռարձակումներ՝ «Օրիոն»-ի ներսից տեսարաններով, ինչը թույլ է տալիս հետևել առաքելությանը իրական ժամանակում։
«Արտեմիս-2»-ը կարևոր փորձնական փուլ է՝ նախատեսված ապագա մարդատար վայրէջքների համար Լուսնի վրա և ավելի հեռանկարային՝ Մարսի հետազոտության ծրագրի համար։
Նմանատիպ հոդվածներ
18:00 Լուրերը մեկ տողով. Սկանդալ մանկապարտեզում, կրթական փոփոխություններ ու սպանության գործի շրջադարձ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրենը պաշտոնից չի ազատվել, գտնվում է արձակուր...
Լուրերը մեկ տողով. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Իրանում զոհերի թվի մանրամասներ, արագորեն սպառվում է ԱՄՆ-ի հրթիռային պաշարները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի շարժումը շարունակելը նշանակում է...
Լուրերը մեկ տողով. միջուկային էներգիա, հարկային աճ և լարվածություն Մերձավոր Արևելքում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. . Փարիզում անցկացվող Միջուկային էներգիայի գագաթնաժողովում վարչապետը խոսել է...
10:00 Լուրերը մեկ տողով. Եղանակը առաջիկա օրերին, շնամարտի սկանդալ, Իրանը կոշտ սպառնալիքը ԱՄՆ-ին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Մայրաքաղաքում և հանրապետության տարածքում ապրիլի 7-9-ին սպասվում են տեղումն...


