Դատավորի լիազորությունները դադարեցվել են․ մանրամասներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ կայքից։
«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 7-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով`
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
2025 թվականի նոյեմբերի 10-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է ԲԴԽ նախագահի որոշման մեջ։
«ԲԴԽ նախագահ Արթուր Աթեբեկյանի հայտարարության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատավորի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անհապաղ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում:
Ելնելով վերոգրյալից՝ հայտարարվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-81-Ո-145 որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները դադարել են»,- գրված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Արմինե Սաֆարյանի վերաբերյալ ԲԴԽ-ում կարգապահական վարույթ կար, որի հետ կապված դեռևս որոշում չէր կայացվել։ Մինչ այս վարույթը Սաֆարյանի վերաբերյալ մեկ այլ վարույթ է եղել, որի շրջանակում նա կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ թվում է պիտի նվիրատվության անվան տակ ավտոները ֆռցնեք․ Անանյանը՝ մեքենա ներկրողներին
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում մարդիկ, որոնք դժգոհում են, որ օրենքով զրկվել են երկրորդ մեքենան նվիրատվութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից հայկական բանակն ունի տարբեր մատակարարներ․ Արշակյան
Անվտանգային համակարգը միայն պայմանագրեր չեն, դրանք սպառազինություն են, դրանք զինվորներ են, դրանք իրավական միջազգային պայ...
Եվրամիությունը փնտրում է Թրամփ-Պուտին գագաթնաժողովը խափանելու միջոց
ԵՄ երկրները կարող են խոչընդոտել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը Բուդապեշտում, ըս...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ 30 հազար ա մարդը․ հա, դու խնդիր չունես, ես ծախսերն անում եմ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալ...