«Երևան Սիթի»-ում խոշոր հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հրկիզման հոդվածով
Կոմիտասի պողոտայում գործող «Երևան սիթի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։ Այս մասին հայտնում են Քննչական Կոմիտեից:
Քրեական վարույթի շրջանակում նշանակվել են ապրանքագիտական, ինչպես նաև հրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
Նմանատիպ հոդվածներ
Գործազուրկների շուրջ 74%-ը կանայք են. Զարուհի Բաթոյան
«Գործ չկա» արտահայտությունն այսօր այնքան էլ արդիական չէր. «Երեւան Էքսպո» կենտրոնում 1000-ից ավելի թափուր աշխատատեղ էր նե...
Ըլլանք արթուն, միակամ եւ խոհեմ՝ հեռու մնալով ներքին առճակատում յառաջացնող մօտեցումներէ
Ըլլանք արթուն, միակամ եւ խոհեմ՝ հեռու մնալով ներքին առճակատում ու անհանդուրժողութիւն յառաջացնող մօտեցումներէ։ Այս է մեզ...
Ճանաչելով եղբորս՝ կարող եմ ասել, որ ինքն է իրեն պայթեցրել. Զոհված սպա Տարոն Սահակյանի եղբայր. «ՀԺ»
Արդեն հայտնել էինք, որ երեկ հատուկ չվերթով Բաքվից Երևան է բերվել զոհված սպա 31-ամյա Տարոն Սահակյանի մարմինը: Լրագրող Ոսկ...
Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարց օրակարգում չկա. Կոբախիձե
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Ռուսաստանի հետ երկաթուղա...