Ճանաչելով եղբորս՝ կարող եմ ասել, որ ինքն է իրեն պայթեցրել. Զոհված սպա Տարոն Սահակյանի եղբայր. «ՀԺ»
Արդեն հայտնել էինք, որ երեկ հատուկ չվերթով Բաքվից Երևան է բերվել զոհված սպա 31-ամյա Տարոն Սահակյանի մարմինը: Լրագրող Ոսկան Սարգսյանին Տարոնի հայրը՝ 1990-ականների մարտերի ակտիվ մասնակից, պահեստազորի մայոր Ջիվան Սահակյանը, հայտնել է, որ Տարոնի մարմինը խոշտանգված չի եղել, նա մարմնի վրա երկու հատ բեկորային վնասում կա։
Տարոն Սահակյանի եղբայր Ռոման Սահակյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշել է, որ փորձաքննությանը ներկա է եղել. «... իր վրա խոշտանգվածի հետք չկա: Մարմնազննությամբ միայն բեկորային վնասվածքներ են: Ճանաչելով եղբորս՝ կարող եմ ասել, որ ինքն է իրեն պայթեցրել: Նռնակի պայթյունի հետևանք է»,- ասել է Ռոմանը՝ հավելելով, որ Տարոնը զոհվել է Սիսիան-Ջերմուկ հատվածում:
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ. 168 am
168.am-ը գրել է, որ ադրբեջանցիները կրակել են Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա գյուղի ուղղությամբ : Լրատվամիջոցի...
Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին .ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդո...
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց. ՀՀ ՊՆ-ն հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ...
Ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրա...