Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարց օրակարգում չկա. Կոբախիձե
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարց օրակարգում չկա:
Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձակել է Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության արգելքը և զբոսաշրջային ընկերություններին հասցեագրված Վրաստանի ուղղությամբ ուղևորությունների փաթեթների վաճառքից զերծ մնալու հանձնարարականը չեղարկելու հրամանագիր, որից հետո մի շարք ռուսական և վրացական լրատվամիջոցներ սկսել են քննարկել նաև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը:
«Երկաթուղային հաղորդակցության թեման չի քննարկվում, մեր որոշումներն ընդունվում են այն սկզբունքից, թե որքանով կհամապատասխանեն ազգային շահերին, այսօր նման հարց օրակարգում չկա»,- նշել է Կոբախիձեն:
Նմանատիպ հոդվածներ
Փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին. վերջինս վնասվածք է ստացել. Armtimes
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, ի...
ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը` Ադրբեջանում հայկական եկեղեցիների ավերման մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է «Միջազգային կրոնական ազատության մասին 2022 թ․ զեկույցը» Ադրբեջանի վերաբերյալ: Փաստ...
ՀՀ է ներմուծվել 1 տոննա «Կոկաին». ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող...
Երևանի կիսաքանդ ավտոտնակներից մեկում նորածին երեխա են գտել
Երևանի Արցախի պողոտայի կիսաքանդ մի ավտոտնակում նորածին երեխա են գտել։ Նա եղել է կիսամերկ վիճակում, Auroranews-ին հայտնել...