Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական տարբերակներ. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանում ռազմական մի շարք հնարավոր տարբերակներ, այն բանից հետո, երբ հակակառավարական բողոքի ցույցերի ճնշումը տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձավ։ Հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին օրերին Թրամփին ներկայացվել է հնարավոր ծրագրերի մի շարք՝ սկսած հարվածներից մինչև ուղղակի ռազմական միջամտություն չներառող տարբերակներ։ Նշվում է, որ դրանցից մի քանիսը ենթադրում են Իրանի անվտանգության ուժերի օգտագործումը բողոքի ցույցերը ճնշելու համար։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տան վարչակազմում առկա են մտահոգություններ ռազմական հարվածների վերաբերյալ։ Այդ մտահոգությունները կապված են Իրանի կառավարության նկատմամբ հանրային աջակցության ամրապնդման հնարավոր ռիսկի, ինչպես նաև Թեհրանի կողմից հավանական պատասխան քայլերի հետ։
Ռազմական գործողություններ չներառող տարբերակների թվում նշվում են իրանական բանակի դեմ կիբերգործողությունները, Իրանի կառավարության կամ երկրի տնտեսության որոշ ոլորտների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև Starlink տեխնոլոգիայի տրամադրումը՝ ինտերնետ կապի բարելավման նպատակով։
Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Թրամփը քննարկում է միջամտության հնարավորությունը նաև իր հրապարակային հայտարարությունների համատեքստում՝ Իրանի իշխանություններին հարվածելու մասին, եթե բողոքի ցույցերի ընթացքում մարդիկ տուժեն։