Կիևում Հյուսիսային Կորեայի ռազմագերիները խնդրում են տեղափոխվել Հարավային Կորեա
Կիևում գտնվող Հյուսիսային Կորեայի երկու ռազմագերի, որոնք մասնակցել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմին, դիմել են իշխանություններին՝ խնդրելով իրենց փոխանցել Հարավային Կորեային։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով հոկտեմբերի 28-ին նկարահանված վավերագրական ֆիլմին, որտեղ գերիները պատմում են իրենց պատմությունը։
Գերեվարվածներից մեկը, ըստ աղբյուրի, նման խնդրանք էր ներկայացրել դեռ փետրվարին, երբ նրան այցելել էր Հարավային Կորեայի խորհրդարանի անդամներից մեկը։
Հարավային Կորեայի հետախուզական ծառայության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի զինվորներին սովորաբար հրահանգվում է չհանձնվել և ինքնասպան լինել, եթե վտանգ կա, որ կարող են գերեվարվել։ Նշվում է, որ վիրավորվելու դեպքում նրանք հաճախ պայթեցնում են իրենց՝ օգտագործելով նռնակներ։
Նույն աղբյուրի գնահատմամբ՝ 2024 թվականին մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվոր ուղարկվել է Ուկրաինա՝ Ռուսաստանի զորքերին աջակցելու համար, որոնցից շուրջ 2 հազարը զոհվել են մարտերի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհի շատ երկրներ ճանաչում են Ռուսաստանի հաղթանակը. Պուշկով
Աշխարհի շատ երկրներ ճանաչում են, որ Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայի հակամարտությունում, և այժմ բոլորը քննարկում են, թե ի...
Թուրքական Akinci ընկերությունը ստել է լրատվամիջոցներին
Թուրքական Akinci ընկերությունը ստել է լրատվամիջոցներին: Թուրքական բանակի պաշտոնաթող ծովակալ Թյուրքեր Էրթուրքը քննադատել...
Իրականում ադրբեջանցի քանի՞ զինծառայող է մտել ՀՀ տարածք․ փորձել ենք ճշտել
Այսօր արդեն հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողներ են մտել Սիսիանի Բնունիս համայնք։ Այս տեղեկությանը հաջորդեց Պաշտպան...
Թրամփը` Իրանի միջուկային ծրագիրը շարունակելու մասին
ԱՄՆ-ն վստահ չէ, որ Իսրայելի հարվածներից հետո Իրանի միջուկային ծրագիրը կշարունակի։ Այս մասին հայտնել է Reuters-ը` հղում ա...