Քաղաքականություն

Իրանական հաքերները հրապարակել են իսրայելցիների լուսանկարներն ու տվյալները՝ մեղադրելով հանցագործությունների մեջ

Vika B. 185 դիտում
Իրանական հաքերները հրապարակել են իսրայելցիների լուսանկարներն ու տվյալները՝  մեղադրելով հանցագործությունների մեջ

Իրանական «Խանձալա» հաքերային խումբը հայտարարել է, որ կիբեռհարձակման արդյունքում ձեռք է բերել և հանրայնացրել իսրայելցի մի շարք քաղաքացիների լուսանկարներն ու անձնական տվյալները։ Ըստ խմբի՝ հրապարակված անձինք աշխատում են տարբեր ոլորտներում՝ ներառյալ միջուկային էներգետիկան, գիտահետազոտական ինստիտուտները, պաշտպանական արդյունաբերությունը, ինչպես նաև Իսրայելի օդային և ծովային ուժերը։


Հաքերները պնդում են, որ այս գործողությունը իրենց «պահանջվող անձանց բացահայտման» արշավի մասն է։ Նրանց խոսքով՝ նպատակն է իբր բացահայտել այն անձանց, որոնք մասնակցել են պաղեստինցիների նկատմամբ իրականացված գործողություններին։


Նշենք, որ այս միջադեպը տեղի է ունենում Իսրայելի և Իրանի միջև լարված հարաբերությունների ֆոնին, ինչպես նաև Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250