Դանակահարություն անգլիական գնացքում. կա տասը վիրավոր
Անգլիայում՝ գնացքներից մեկի վագոնում տեղի է ունեցել դանակահարություն, որի հետևանքով տասը ուղևոր ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ երկրի հարավային հատվածում։
Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը ձերբակալվել է դեպքից կարճ ժամանակ անց։ Տուժածներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և իրավապահ մարմինների աշխատակիցները։ Նշվում է, որ գնացքի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Ոստիկանությունը պարզում է հարձակման շարժառիթները։
Նմանատիպ հոդվածներ
Արևիկ ազգային պարկին հարակից տարածքում առկա է մոտ 25 ծխացող օջախ. ԱԻՆ
Օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճան...
Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյանի երեխան հայտնաբերվել է
Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյանի՝ օրեր առաջ կորած երեխան հայտնաբերվել է:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ Մոսկվայի զորամասերից մեկում. 10 միավոր հատուկ տեխնիկա է ներգրավվել
Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի տեղի զորամասերից մեկում։ Ռուսաստանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուշիում ադրբեջանցիները կրակոցներ են արձակում. ձայները լսվում են նաև Ստեփանակերտում
Այս պահին ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում Արցախի օկուպացված Շուշիում: Инфотека24-ի հաղորդմամբ` կրակոցն...