Արևիկ ազգային պարկին հարակից տարածքում առկա է մոտ 25 ծխացող օջախ. ԱԻՆ
Օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ, Մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:
Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 10 հրշեջ-փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 10 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Այսօր, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել ոստիկանության ավտոպարկին
Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Ստորոժինեց փոքր քաղաքում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել շենքերին, մեքենաներին և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 7 մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 51 մարդ է տուժել. Ռիո դե Ժանեյրո
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի կենտրոնում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 51 մարդ է տուժել, հա...
Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքի մարզում. 22 անձ բերման է ենթարկվել
Օգոստոսի 11-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Վադենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Սևանի...
Ջերմուկում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ կան բերման ենթարկվածներ
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կ...