Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյանի երեխան հայտնաբերվել է
Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյանի՝ օրեր առաջ կորած երեխան հայտնաբերվել է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:
Հունվարի 27-ին Նազարյանը դիմել էր Ոստիկանություն՝ ասելով, որ իր 8-ամյա որդուն հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բնակչին, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, եւ ինքը տեղեկություն չունի։ Դատավորը նշել էր, որ իր կարծիքով՝ նախկին կինը տղային առեւանգել է:
Զարզանդ Գաբրիելյանը մեր զրույցում նշեց, որ փաստի առթիվ նախապատրաստված նյութերով երեկ՝ փետրվարի 4-ին, որոշում է կայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայությունը) քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Գաբրիելյանի խոսքով՝ դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...