Վարորդը BMW-ով բարձրացել է բետոնե սյան վրա
Երեկ՝ հունվարի 15-ին, արտակարգ վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում BMW մակնիշի 02 AC 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել դրա վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան իջեցնելով բետոնե բաժանարար սյան վրայից, ասել է. «Ինչ լինում է, ժեշտին լինի, բողոքելու տեղ չունեմ» ու քշել հեռացել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...