Պատահարներ
Դանակահարություն Հյուսիսային պողոտայում. Կասկածյալը փախել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից…
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Երեւան քաղաքի՝ 1978 թվականին ծնված բնակչի կրծքավանդակի եւ որովայնի հատվածին`դիտավորությամբ պատճառելով որովայն թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած արյունահոսող վերք, բարակ աղու միջանցիկ վնասվածք, միջընդերքի վնասվածք, ներքին արյունահոսություն, հեմոպերիտոնեում վնասվածքներ:
Դեպքի առթիվ 02.01.2019թ. Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Դիլիջան ազգային պարկ»-ից ծառահատումներ կատարած անձը հայտնաբերվել է
Դիլիջան Ազգային պարկում ծառահատումներ կատարելու համար օրերս բարձրացած աղմուկին ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը հայտնում է...
Տեղումներն Հայաստանում կվերսկսեն
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, Հանրապետության տարածքում հունվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների ե...
Ավտովթար՝ Գորիսում․ տուժածներ կան
Հունվարի 10-ին` ժամը 09:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաքսի փողոցի սկզբնամ...