Թրամփը սպառնում է ռմբակոծել Իրանը. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ից սպասվող հարձակումների մասին
Իրանի խորհրդարանի խոսնակը հնարավոր է համարում ԱՄՆ-ի նոր հարձակումները, սակայն շեշտում է թշնամու կողմից տնտեսական ճնշման գործոնը։
Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կրկնակի հարձակումների հավանականություն կա, թեև ավելի շատ հենվում են տնտեսական ճնշման վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնի պայմաններին համաձայնելու դեպքում Միացյալ Նահանգները կավարտի «Էպիկական կատաղություն» գործողությունը։ Թրամփը հավելել էր, որ Թեհրանի հետ գործարքի լավ հնարավորություն է տեսնում, սակայն հակառակ պարագայում կրկին սպառնացել է «ռմբակոծել» Իրանը։
Իր տելեգրամյան ալիքում Ղալիբաֆը գրել է. «Անշուշտ, մենք չենք թերագնահատում ռազմական հարձակման, հատկապես ահաբեկչական հարձակումների հավանականությունը, սակայն թշնամու ծրագրերի մի մասը վերաբերում է հասարակությանը, այն է՝ Իրանի թուլացմանը ներսից»։
Խորհրդարանի խոսնակի խոսքով՝ հակառակորդները զգալիորեն հենվում են տնտեսական ճնշման, այդ թվում՝ ծովային շրջափակման վրա։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ ներկա հակամարտությունում վերջնական հաղթանակը Իրանին կդարձնի ազդեցիկ համաշխարհային խաղացող։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին։ Իսլամաբադում կայացած հետագա բանակցություններն ապարդյուն են անցել. թեև մարտական գործողությունների վերսկսման մասին տվյալներ չկան, սակայն Միացյալ Նահանգները սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպվա...