ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է. Կոստանյան
Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հարցը ՀՀ արտգործնախարարության օրակարգում է: Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Ադրբեջանը պարբերաբար պղծում, վնասում և քանդում է ԼՂ-ում առկա մշակության ժառանգության տարբեր կոթողներ:
«Բնականաբար, ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է: Դա բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում»,- ասաց Կոստանյանը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից որոշում էր կայացվել, որ պետք է առաքելություն գործուղվի ԼՂ՝ տեղում դիտարկելու իրավիճակը, թե ինչ վիճակում են մշակութային ժառանգության կոթողները: Կոստանյանը նշեց, որ այս ընթացքում իրենք շարունակաբար աշխատանքներ են տանում, որպեսզի առաքելությունը տեղի ունենա:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...