Հենց այդպես էլ գործում ենք ու շարունակելու ենք գործել. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը՝ որպես ինքնիշխան պետություն, ինքն է որոշում իր անվտանգության քաղաքականությունը և այն, թե որ օտարերկրյա ուժերի հետ է համագործակցում, հաղորդում է Reuters-ը։
«Մենք վերահսկում ենք մեր սեփական անվտանգությունը և հստակ հասկացրել ենք միջազգային ուժերին, որ Իսրայելը ինքն է որոշում, թե որ ուժերն են մեզ համար անընդունելի և հենց այդպես էլ գործում ենք ու շարունակելու ենք գործել», – ասել է Նեթանյահուն:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը դեմ է Թուրքիայի ուժերի տեղակայմանը Գազայի հատվածում՝ հաշվի առնելով Անկարայի աջակցությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը։
Միաժամանակ հաղորդվել է նաև, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել տեղակայել իր զորքերը այդ անկլավում։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Քաղաքական սկանդալներ, բողոքներ և ռազմական հայտարարություններ՝ համաշխարհային օրակարգը թեժանում է
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է խուսափել երկարատև պատերազմից, որի տևող...
Արցախի պետնախարարն անդրադարձել է ադրբեջանական կողմի այսօրվա կրակոցներին
Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչու...
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ներքաշվի Աֆղանստանի հակամարտության մեջ
Ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, բայց չենք խառնվի ու առավել ևս չենք ներառվի «բոլորը բոլորի դի...
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պահում են մենախցում. նրա հետ կապը կտրել են. «Ժողովուրդ»
«Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պահում են Նուբարաշենի բանտի մենախցում ու կտրել են նրա կապը արտաքին աշխարհի հետ...