Քաղաքականություն

Վարչապետի գալը ևս ինձ համար հատուկ նշանավոր ինչ-որ իրադարձություն չէ. Ստեփան Ասատրյան

Vika B. 1 րոպե 476 դիտում
Վարչապետի գալը ևս ինձ համար հատուկ նշանավոր ինչ-որ իրադարձություն չէ. Ստեփան Ասատրյան

Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամը, 24նյուզ-ի հետ զրույցում անդրադառնալով վաղը սպասվող պատարագին, ասել է․


«Այս վեց տարիների ընթացքում ամեն կիրակի պատարագ եմ մատուցել ոչ միայն Հովհաննավանքում։ Ինձ համար բոլոր կիրակիները սուրբ ու նվիրական են ու առաջիկա կիրակին իր սրբությամբ ոչ մի բանով չի տարբերվում մնացած կիրակիներից։ Հովհաննավանքը բավականին հայտնի վանք է, ու այս ընթացքում բազմաթիվ հավատացյալների եմ տեսել այստեղ, աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի ու ինձ համար զարմանալի չէ այստեղ տեսնել որևէ մեկ անձնավորության, որի ներկայությունը կարող է անակնկալի բերել։ Այնպես որ, մեր վարչապետի գալը ևս ինձ համար հատուկ նշանավոր ինչ-որ իրադարձություն չէ այս իմաստով։ Ուրախ եմ, որ մասնակցում է պատարագին»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250