Գազայի խաղաղության բանակցություններում առաջընթաց է գրանցվել
Գազայի հատվածում հրադադարի շուրջ Կահիրեում անցկացված բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել, կողմերը համաձայնության են եկել հիմնական կետերի շուրջ, երկուշաբթի հաղորդում է Եգիպտոսի պետական Al-Kahera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։
Կիրակի Կահիրեում բանակցություններ են տեղի ունեցել Եգիպտոսի, Քաթարի, ԱՄՆ-ի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միաժամանակ հեռուստաալիքը նշում է, որ մինչ այժմ նրանցից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել քննարկման առաջընթացի մասին հաղորդումը։
Ըստ Al-Kahera–ի, ՀԱՄԱՍ-ի և Քաթարի պատվիրակությունները լքել են Կահիրեն և կվերադառնան երկու օրվա ընթացքում՝ բանակցելու վերջնական համաձայնագրի պայմանների շուրջ, իսկ Իսրայելի և ԱՄՆ-ի պատվիրակությունները մի քանի ժամվա ընթացքում կլքեն Եգիպտոսի մայրաքաղաքը:
Իսրայելական Jerusalem Post թերթը հաղորդում է, որ կիրակի ՀԱՄԱՍ-ը կրկնել է համաձայնագրի իր պահանջները՝ մշտական զինադադար, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից, տեղահանվածների վերադարձ և պաղեստինցի գերիների փոխանակում Գազայում պահվող իսրայելցի պատանդների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Ահազանգ. ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարից՝ հայտնե...