Ռազմական, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով. Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտի ծախսերը (2018-2026 թթ.)՝ դրամային և դոլարային արտահայտությամբ։
Հանրային ՀԸ եթերում նա մասնավորապես նշել է.
«Ուշադրություն դարձնենք 2018 թվականի բյուջեին՝ 245 միլիարդ դրամ։ Բայց որպեսզի պատկերացումը նաև լինի արտարժույթով, դա կազմում է շուրջ 640 միլիոն դոլար։
2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ դրամ, որը կազմում է շուրջ 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար։
Այսինքն՝ ռազմական ծախսերը, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։
Սա՝ ուղղակի ի գիտություն քննադատների»։

Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ Իրանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մեկնաբանելով լարվածության աճի, տարածաշրջանում հակամարտությունների տարածման մա...
ԱՄՆ պաշտոնյաները կողմ են քվեարկել Բայդենի պաշտոնանկությանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել է Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին, որոնք բանաձև են ընդունել իր դեմ հետաքննութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ակնկալում ենք` Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում հաջորդ տարի. Ֆիդան
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում հաջորդ տարվա առաջին կեսին։ Այս մա...