Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա. նիստը հետաձգվել է
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մարտի 10-ի նիստը հետաձգվեց: Այդ մասին հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը: Ըստ նրա՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն, Ռ. Քոչարյանի մոտ ախտորոշվել է զարկերակային ճնշման հիպերտենզիա, և նրա՝ դատական նիստին ներկա լինելը նպատակահարմար չէ: Ուստի, քանի որ հնարավոր չէ նիստն առանց մեղադրյալի շարունակել, այն հետաձգվեց: Հաջորդ նիստի օր նշանակվեց մարտի 17-ը:
Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 7-ի ուշ երեկոյան, հաջորդ օրը նրան տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ: Մինչ այդ՝ մարտի 6-ի նիստում դատարանը մերժել էր Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Դրան միացել էին Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպանները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...