Քանի՞ մահով կավարտվի սա. ժամանակն է՝ բանակցել. Հռոմի պապը՝ Ուկրաինայում պատերազմի մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շվեյցարական RSI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական հակամարտությունում պարտվող կողմը պետք է համարձակություն գտնի ընդունելու դա և համաձայնի բանակցել։
«Սա մեկնաբանություն է։ Բայց ես կարծում եմ, որ ավելի ուժեղ է նա, ով տեսնում է իրավիճակը, ով մտածում է մարդկանց մասին, ով ունի համարձակություն՝ բարձրացնելու սպիտակ դրոշը և բանակցելու»,- ասել է Հռոմի պապը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում կապիտուլյացիային, որի մասին, ինչպես նշել է լրագրողը, «խոսում են Ուկրաինայում»:
«Այսօր կարելի է բանակցել միջազգային ուժերի օգնությամբ։ «Բանակցություն» բառը համարձակ է: Երբ տեսնում եք, որ ձախողվում եք, ամեն ինչ սխալ է ընթանում, դուք պետք է համարձակություն ունենաք բանակցելու համար: Դուք ամաչում եք, բայց քանի՞ մահով կավարտվի սա։ Ժամանակն է բանակցել, փնտրել ինչ-որ երկիր, որը հանդես կգա որպես միջնորդ»,- ասել է Պոնտիֆիկոսը։
«Մի ամաչեք բանակցել, քանի դեռ իրավիճակը էլ ավելի չի վատացել», - ասել է Հռոմի պապը: «Քաջությունը երկիրը ինքնասպանության չտանելն է»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռո...