Նարեկ Օհանյանը՝ եղբոր մահվան դեպքից մանրամասներ է հայտնել
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիր նստավայրում դատական նիստի ժամանակ վկայություն է ներկայացրել փետրվարի 5-ին Մերձավանում կրակոցների հետևանքով մահացած Գրիգոր Օհանյանի եղբայրը։
Նա նշել է, որ չի նկատել, որ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կրակել է։
«Արմեն Ղազարյանն իր ձեռքում գտնվող ինքնաձիգը մոտ երկու մետրից պահեց իմ ուղղությամբ, ասաց՝ վրա մի արի, կկրակեմ, ես նրան հայհոյական խոսքով ասացի՝ հեռացիր և հաշվի չառնելով զենքի առկայությունը, ձեռքով հարվածեցի դեմքին, որից նա հետ–հետ գնալով՝ մոտ 20 մետր, սկսեց անկանոն կրակել մեր ուղղությամբ, ինչի արդյունքում Գրիգոր Օհանյանը և Սերգեյ Նարմադյանը ստացան վնասվածքներ»,– ասել է նա։
Ըստ վկայության՝ ներկա են եղել Անդրանիկ Ազարյանը, Արթուր Գալստյանը, մարզպետ Գալստյանը, Վլադիմիր Խդերյանը և այլ անձինք։
Հիշեցնենք, որ Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում, վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ևս մեկ անձ: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավ լուր․ առողջության ապահովագրություն բոլորի համար. ինչ ծառայություններ կներառվեն
Հայաստանում 2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները։ Այս...
Եղանակը Հայսատնաում` առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին...
«Ուժեղ Հայաստանը»՝ հավաքի վայրից 3 անձի բերման ենթարկելու մասին
Իշխանական քարոզչամեքենան ստում է. երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնել ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը չի ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել․ վարչապետ
Հայաստանը չի ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյ...