«Ուժեղ Հայաստանը»՝ հավաքի վայրից 3 անձի բերման ենթարկելու մասին
Իշխանական քարոզչամեքենան ստում է. երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
«Երեկ իշխանական քարոզչամեքենան իրականությանը կեղծ տեղեկություններ էր տարածել առ այն, որ Հաղթանակի զբոսայգում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի վայից բերման են ենթարկել դաշինքի երեք աջակից՝ սառը զենքի կասկածանքով։ Այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել։
Մեզ հաջողվեց ճշտել, որ նույն ժամին միջոցառման անցկացման վայրի հարակից տարածքից սառը զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 քաղաքացի, որոնք, չեն մասնակցել հանրահավաքի և որևիցե առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նշված անձինք բերման ենթարկվելուց հետո կարճ ժամանակ անց ազատ են արձակվել և որևիցե քրեական վարույթ այդ անձանց առնչությամբ չի հարուցվել»։
Հիշեցնենք՝ ՆԳՆ–ն երեկ հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն:
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...