Այս ամենը սպասելի էր. Մարտուն Գրիգորյանը` Վարդան Ղուկասյանի կալանավորման մասին
Այդ ամեն ինչը կարելի էր անել ծանուցելով, և ես կարծում եմ՝ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնար այդ քննությանը։ Հասկանալի է, որ այդտեղ ցույց տալու բան կար՝ ահաբեկել գյումրեցիներին, նաև մնացած քաղաքական թիմերին։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի ձերբակալմանն ու կալանավորմանը։
Մարտուն Գրիգորյանն անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նշել էր. «Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների դեմ ի՞նչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Ասողին լսող է պետք»։
Նա նշել է, որ իր հորդորը կոնկրետ ուղղված չէր Վարդան Ղուկասյանին. «Ես սովորություն չունեմ նեղության մեջ, պրոբլեմի մեջ հայտնված մարդուն էլ ավելի ճնշել կամ խնդիրներ առաջացնել։ Խոսքը վերաբերում էր նախընտրական շրջանում իմ հայտարարություններին, որ ասել էի իշխանության քայլերի հետ կապված։ Մյուսը վերաբերում էր հետընտրական շրջանին։ Այն ժամանակ, երբ բոլոր լրագրողները, չակերտավոր բլոգերները, վերլուծաբանները, որոնք ընկած Մանտուն Գրիգորյան էին ման գալիս երկրով մեկ, շտապեցնում էին, ասում էին՝ հայտարարի, մի ուշացրու, տարատեսակ վիրավորանքներով, այդ ընթացքում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբեր տարբերակներով վերլուծություններ իմ թիմակիցների հետ եւ բոլորին այդ մասին մանրամասն տեղեկացրել եմ։
Հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, բնականաբար, այս ամենը սպասելի էր։ Ես ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, ոչ թե ասում էի՝ Վարդանը չլինի, ես լինեմ, այլ առաջարկում էի տարբերակ, որ հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխվեր։
Նմանատիպ հոդվածներ
Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել
Վենեսուելան ԱՄՆ-ի ուժերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ նավթ է...
Աննա Հակոբյանը շվեյցարահայ գործարարի հետ քննարկել է «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագա...
Թրամփի հաղթանակի դեպքում Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի լուծել Եվրոպան
Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին նախագահ ԴոնալդԹրամփը, Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի...
Ամերիկյան կողմը ողջունում է ԼՂ-ում իրադարձությունների այդպիսի զարգացումը. Պենտագոն
ԼՂ-ում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը ներկայումս պահպանվում է, և ամերիկյան կո...