Թրամփի հաղթանակի դեպքում Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի լուծել Եվրոպան

Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին նախագահ Դոնալդ​​Թրամփը, Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի լուծել Եվրոպան։


Այս մասին BILD-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Թրամփի թեկնածու Ռիչարդ Գրենելը։


Նրա կարծիքով, ուկրաինական հակամարտությունը «Եվրոպայի ծայրամասում է», և եթե պատերազմը լիներ Մեքսիկայում, ապա Միացյալ Նահանգները «գործի մեծ մասը կաներ, եթե ոչ ամբողջը, և չէր դիմի գերմանացիների օգնությանը»:


 «Եվրոպան պատերազմի մեջ է: Երբ Թրամփն այնտեղ էր, Եվրոպան պատերազմի մեջ չէր: Թրամփի օրոք ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ էր: Բայդենը Պուտինի հետ երեք տարվա մեջ 1 անգամ չի խոսել: Ես կարծում եմ, որ մարդկանց հետ խոսելը մարտավարություն է: նպատակը չէ, լուծումը չէ, բայց դա մեզ հասցնում է այնտեղ»,-ասել է նա։


 Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը սարսափելի սխալ է վերաբերվել Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։ 


 «Այսօր կարող եմ ասել, որ «Հյուսիսային հոսք 2»-ը դարձավ պատճառներից մեկը, թե ինչու է Ուկրաինայում պատերազմ...»։


Նա հավելել է, որ Թրամփիխաղաղության ծրագիրը «իրատեսական է»։


 «Տեսեք, Դոնալդ Թրամփը արաբների և իսրայելցիների միջև խաղաղության համաձայնագրեր է կնքել, Դոնալդ Թրամփի օրոք Եվրոպայում պատերազմներ չեն եղել»,- հավելել է քաղաքական գործիչը։

Քաղաքականություն