Աննա Հակոբյանը շվեյցարահայ գործարարի հետ քննարկել է «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշին:
Այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում Վահե Գաբրաշը ներկայացրել է Հայաստանում ունեցած իր հանդիպումներն ու ծրագրերը: Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի արդեն իրականացված ծրագրերը:
ՀՀ վարչապետի տիկինը մանրամասն ներկայացրել է հատկապես հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը՝ շեշտելով, որ այս տարի «Իմ քայլը» կրթաթոշակ է տրամադրել աշխարհի առաջատար բուհեր ընդունված 54 ուսանողի:
Կարևորելով կրթական ծրագրերի իրականացումը, Վահե Գաբրաշը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին: Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է նաև հոկտեմբերին Շվեյցարիայի համադաշնություն կատարելիք այցի մանրամասները, ինչպես նաև բարերարին է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնը:
«Երբ վարչապետն իմացավ, որ պետք է ձեզ հետ հանդիպեմ, խնդրեց փոխանցել, որ բարձր է գնահատում Հայաստանում ձեր գործունեությունը»,- ասել է Աննա Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...