Վենսը՝ Գազայում ամերիկացի զինվորականների տեղակայման մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Գազայում ամերիկացի զինվորականներ չեն լինի:
Նրա խոսքով՝ բոլոր երկրները պետք է մասնակցեն Գազայի հետպատերազմյան վերականգնմանը։
«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր պետք է դերակատարում ունենա։ Դա կարող է լինել աջակցություն ֆինանսապես, վերակառուցման կամ դիվանագիտական առումով՝ որպես խաղաղ գործընթացի իրականացումն ու կենսունակությունն ապահովելու նպատակով տարբեր կողմերի հետ փոխգործակցություն», - Իսրայել կատարած այցի ժամանակ կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Վենսը։
Միևնույն ժամանակ նա ասել է, որ տեղյակ չէ, թե ով է ի վերջո կառավարելու Գազան. ստեղծվող կառավարման կառույցը ճկուն կլինի իրադարձությունների զարգացման նկատմամբ:
Վենսի կարծիքով՝ անհրաժեշտ է համոզվել, որ պաղեստինցիները կապրեն Գազայում, սակայն Իսրայելը պետք է երաշխավորի անվտանգությունը և միայն դրանից հետո լուծի իշխանության ձեւավորման հարցերը:
Նմանատիպ հոդվածներ
Տուսկը հայերեն գրառում է կատարել Հայաստան այցի մասին
Հայաստան այցելության մասին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայերենով է գրառում կատարել իր թվիթերյան էջում։ Նա անդ...
Խորվաթիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ...
«Այն պահից ի վեր, երբ մենք իշխանության եկանք, սպառազինություն չի փոխանցվել ՌԴ-ին». Փեզեշքիան
Իրանը շարունակում է համագործակցությունը և առևտուրը Ռուսաստանի հետ, սակայն նրան ոչ մի հրթիռ չի մատակարարել։ Այս մասին հայ...
Հաճախակիացրել է Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի թիվը․ իրանագետ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայ...