Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևան քաղաքում՝ համաձայն «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթի։
Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «ՍԼԱՅՄԵՐ» տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պարունակում է վտանգավոր բաղադրիչներ։
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել են արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման և ոչնչացման վերաբերյալ կարգադրագրեր։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված տեսակի խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ հետագայում երեխաների առողջությանը հասցվելիք վնասներից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ասել է, թե ինչպես է ուսանողական տարիներին աշխատել որպես բեռնակիր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ANO-ի «Ռուսաստանը հնարավորությունների երկիր» դիտորդ խորհրդի նիստում խոսել է այն մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գողերի» ձերբակալման գործի մասին նոր մանրամսաներ
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ...
ՃՈ տեսուչներ են ձերբակալվել` 20-ից ավելի վարորդներից կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվա...
Լողորդներին արգելել են առաջնության ժամանակ հրապարակել Ռուսաստանի դրոշը
Չեզոք կարգավիճակով մրցող ռուսաստանցի մարզիկներին արգելել են սոցիալական ցանցերում հրապարակել իրենց երկրի դրոշը Սինգապուրո...